ԱՆՎՏԱՆԳ ԾՆՈՒՆԴ

Պատմություններ ծննդատներից

Բարի գալուստ «Անվտանգ ծնունդ» ձայների շտեմարան։ Սա Հայաստանում ծննդաբերական փորձառությունների մասին թվային արխիվ է, որը ստեղծվել է «Ամփոփ Մեդիայի» և «Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) ՀԿ-ի նախաձեռնությամբ։

Սա մի հարթակ է, որտեղ ավարտվում է տարիների լռությունը։ Մենք հավաքագրում ենք կանանց, հայրիկների և բուժաշխատողների անկեղծ հիշողությունները՝ վեր հանելու ծննդօգնության ոլորտում առկա հաղորդակցման, էթիկայի և բարեվարքության խնդիրները։ Մեր նպատակն է ոլորտի որոշում կայացնողներին և քաղաքականություն մշակողներին օգնել բացահայտել այն խնդիրները, որոնց մասին հասարակությունը հիմնականում լռել է, բայց որոնց բարձրաձայնումն այսօր կենսական նշանակություն ունի համակարգի արդյունավետ ու մարդակենտրոն բարեփոխման համար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուղեցույցներում և միջազգային իրավապաշտպան փաստաթղթերում հղիության, ծննդաբերության ու հետծննդաբերական շրջանում կանանց նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքը սահմանվում է որպես «մանկաբարձական բռնություն» (obstetric violence)։ Սա ենթադրում է ոչ միայն բացահայտ կոպտություն կամ ֆիզիկական ուժի անհարկի կիրառում, այլև առանց բուժառուի տեղեկացված համաձայնության կամ առանց ցավազրկման արվող բժշկական միջամտություններ, հոգեբանական ճնշում, տեղեկատվության պակաս և անձի արժանապատվությունը նվաստացնող որևէ վերաբերմունք։

«Ամփոփ Մեդիան» բարձր է գնահատում քաղաքացիական հասարակության այն գործընկերների, լրագրողների և իրավապաշտպանների հետևողական ջանքերը, ովքեր Հայաստանում առաջինը բարձրաձայնեցին այս խնդիրների մասին և հիմք դրեցին արժանապատիվ ծննդօգնության ջատագովությանը։ Այս նախագիծը գալիս է լրացնելու և ուժեղացնելու այդ ընդհանուր պայքարը՝ մեդիա-փաստավավերագրման, իրական պատմությունների վերհանման և բարեվարքության գործնական մեխանիզմների մշակման միջոցով։ Մենք հավատում ենք, որ միայն համախմբված ջանքերով է հնարավոր հասնել համակարգային և անշրջելի փոփոխությունների։

  • Գաղտնիություն. մենք չենք բացահայտում կոնկրետ անձանց կամ բուժհաստատությունների անուններ։ Մեր նպատակը «վհուկների որսը» կամ անձնավորված մեղադրանքները չեն, այլ համակարգային խնդրի իրական մասշտաբների քարտեզագրումը։

  • Երկխոսություն. մենք հավատում ենք, որ բաց, փաստարկված քննարկումները կարող են նպաստել կառուցողական միջավայրի ձևավորմանը և օգնել համակարգային լուծումների մեկնարկին՝ ապահովելով առողջ երկխոսություն բուժառուների և բուժանձնակազմի միջև։

  • Լուծումների մշակում. մենք նպատակ ունենք այս պատմությունների հիման վրա, ոլորտի առաջատար մասնագետների (իրավաբաններ, հոգեբաններ, բժիշկներ) հետ համատեղ մշակել բարեվարքության կանոններ և բարեփոխումների առաջարկների փաթեթ՝ դրանք ներկայացնելու որոշում կայացնողներին։

Սուրեն Դեհերյան
Ամփոփ Մեդիայի հիմնադիր խմբագիր

Նախագիծը ստեղծվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ և «Sigrid Rausing Trust» հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ։ Բովանդակության համար պատասխանատվությունը կրում է հեղինակը/կազմակերպությունը, և այն կարող է չհամընկնել ԺԶՀ-ի կամ «Sigrid Rausing Trust»-ի տեսակետների հետ:

ԿԱՐԴԱԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Մահվան դուռն էի հասել». Լուսինեի պատմությունը՝ 8 տարվա լռությունից հետո

Երբ Լուսինեն ցավերով տեղափոխվեց հիվանդանոց, պարզվեց, որ արգանդի պարանոցի բացվածք չկա։ Բժիշկները որոշեցին նրան հոսպիտալացնել։ Այստեղ սկսվեց Լուսինեի 2.5 օր տևած հիվանդանոցային ոդիսականը, որի ընթացքում նա գտնվում էր բժիշկների վերահսկողության տակ, բայց...

Կարդալ ավելին
ԼՍԵԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Արմինե․ «Զանգահարեցի ընտանիքիս և ասացի՝ ինձ սպանում են, մի բան արեք»

40–ամյա Արմնինեն մինչ օրս սարսափով է հիշում 18 տարի առաջ իր հետ կատարվածը։ Ասում է՝ այն, որ ինքն ու երեխան ողջ են, հրաշքի նման մի բան է։ Այսքան տարի անց էլ նա խուսափում էր խոսել կատարվածի մասին։

Կարդալ ավելին
ԿԱՐԴԱԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Աննա․ «Տպավորություն էր, որ ով որքան կարողանում է, ուզում է խեղճացնել ինձ»

«Շատ ծանր հղիություն էի տանում, բայց թե՛ բժշկուհիս, թե՛ մյուսները այդ հիվանդանոցում թքած ունեին դրա վրա։ Այդ ժամանակ ես ախտորոշված վագինիզմ չունեի, բայց բանիմաց բժիշկը իմ գանգատներից միանգամից կհասկանար․․․

Կարդալ ավելին
ԿԱՐԴԱԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Ինձ թվում էր՝ մեռնում եմ». Անահիտի 14 տարվա չմոռացվող տրավման

14 տարի առաջ ունեցած ծննդաբերությունը Անահիտը մինչ օրս հիշում է որպես կյանքի ամենադաժան փորձություններից մեկը։ Ծանր հիշողությունները նրան ստիպում են վերապրել այն ցավն ու զգացողությունը, որը դժվարությամբ կարողացել է հաղթահարել։

Կարդալ ավելին
ԿԱՐԴԱԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Դո՞ւ ես պորտս կտրել. հա՛, ես եմ կտրել»․ ինչպես Արմենը կոտրեց ծնարանում տղամարդու ներկայության կարծրատիպը

«Զանգահարեցի, հիշեցրի համապատասխան իրավական կարգի մասին, որը հարազատին թույլ է տալիս ներկա լինել ծննդաբերությանը... Ինձ ասում էին. «Ձեզ համար ենք ասում, մարդ կա՝ ուշաթափվում է, հանկարծ վատանաք, ծննդկանին թողնենք, ձեզնով զբաղվե՞նք»։

Կարդալ ավելին
ԿԱՐԴԱԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Շորս իջեցրի, որ համոզվեն». Սվետլանայի պատմությունը նվաստացման և տրավմայի մասին

«Չէին հավատում, որ պտղաջրերս են հոսում, ասում էին՝ «ճիշտ չես զգում»։ Գիշերային հերթափոխի ընթացքում 21-ամյա կինը ստիպված էր պարբերաբար արթնացնել բուժքույրերին՝ խնդրելով ստուգել...

Կարդալ ավելին